▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի Փաշինայնի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի Փաշինայնի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի։

Պատերազմի և դրա խայտառակ պարտության հետևանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական և առողջապահական ծախսերը,

մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները,

Մինչ այդ

պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է,

կայուն աճում է երկրի արտաքին և ներքին պարտքը,

կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը,

արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք

արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը,

առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում,

արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատևման, պարենային անվտանգության խնդիրները,

առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների բարձրացում,

Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմբերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:

Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետևողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի և ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:

Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։
Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին