▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի փաստաբանը հարձակում է գործել իմ վրա․ Զարուհի Փոստանջյան

Նիկոլի փաստաբանը հարձակում է գործել իմ վրա․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը լուսանկար, տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Քանի որ շարիկովն ազդվել է միայն իմ խոսքերից, որ ասել եմ` իր կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, իրեն նախորդ իշխանության կողմից բերելու, խորհրդարան մտցնելու, ինչպես նաև գործակալ լինելու մասին, նա ինձ դատի է տվել: Դատը շարունակվում է չորս տարի: Նա նոր լիազորված անձ էր ուղարկել դատարան: Շարիկովի այս նոր լիազորվածը բավականին ագրեսիվ էր: Նույնիսկ, երբ հարձակում գործեց իմ նկատմամբ, չխնայեց շարիկովի լիազորագիրը... Այնպիսի տպավորություն էր` новое домоуправление дурдома:
Հարբեցող տատուց, հիվանդ մորից, ֆաշիստ պապուց ստացված շարիկովը ամեն ինչ արեց` ցեղասպանություն, հայրենազրկում, մատնություն, գործակալություն, թալան, պղծություն, թրքություն, բայց պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրոժենսկին դեռ վարանում է»:

Այսօր առավոտյան Փոստանջյանը նոր տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հարձակումից 15 ժամ անց մատիս վիճակը»:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին