▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» լավագույն դեպքում կարող է լինել Հայոց ցեղասպանության վերջին իրականացումը

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» լավագույն դեպքում կարող է լինել Հայոց ցեղասպանության վերջին, մերօրյա փուլի հարաբերականորեն մեղմ միջոցներով իրականացումը։ Ադրբեջանական զորքերի պարբերական առաջխաղացումները թե Արցախում, թե ՀՀ բուն տարածքում երբեք կանգ չեն առնելու, քանի դեռ դրանց չտրվի կոշտ ռազմական պատասխան։

Բայց նիկոլական կոլաբորացիոնիստներն արեցին հնարավորինն ու անհնարը` Հայաստանը սեփական անվտանգության երաշխիքներից զրկելու համար։ Ազատագրված ռազմավարական տարածքից ու Հայոց բանակի զսպող գործոնից ձերբազատվելու նրանց հետևողական գործողությունները պատմականորեն (հուսանք՝ նաև իրավականորեն) որակվելու են ոչ այլ կերպ, քան պետական հանցագործություն։

Հարցն այժմ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական փուչ «բանակցությունները», «սահմանազատումն» ու «սահմանագծումը» չեն։ Ընդամենը պետք է հասկանալ մի պարզ բան՝ ո՞վ է դիմադրելու, ո՞վ է կանգնեցնելու լիակատար հայաթափության ծրագրով առաջխաղացող թուրքին...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին