▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլին չեմ ընդունում, դրա համար իմ տղային մարզական հավաքների չեն կանչում. Հակոբկոխյանի բողոքի ակցիան՝ ռինգում

Դիտեք նաև՝

Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է իրականացրել, գրում է «Sputnik Արմենիան»:

«Որ ինձ հարգեին, կթողնեին, որ իմ տղեն Հայաստանի առաջնության մասնակցեր: Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը  կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2–րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ, սենց թշնամություն կատարեն»,- ասել է նա։

Որոշ ժամանակ անց նա ծափահարությունների ներքո իջել է ռինգից:

Նշենք, որ հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:

Այսօր կայանալու տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք հանդես կգան 54 կգ, 67 կգ, 71 կգ և 80կգ քաշային կարգերը:

Հայաստանի առաջնությունն ընտրական է լինելու ազգային հավաքականները ձևավորելու համար: Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին մեկնարկելիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին: Այնուհետև հայ բռնցքամարտիկները կմեկնեն Սերբիա, որտեղ մարտի 2-ից կմասնակցեն «Բելգրադի ազատագրման գավաթ» անունը կրող միջազգային մրցաշարին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին