▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլին դեռևս հավատացողների համար` Մակրոնի հայտարարությունը գուցե մի փոքր սթափեցնող ազդակ լինի»

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․

«Բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, որ ինքն Ալիևի վրա ավելի ճնչում է բանեցրել և կբանեցնի, քան Փաշինյանը, և հարցը Փաշինյանն է` կարևոր ազդակ է նախ և առաջ Հայաստանի հանրության համար։ Մակրոնն, ամփոփելով իր երկրի դիրքորոշումը, հստակ նշել է` ինքը Արցախի հարցով միակն է, որը հստակ կեցվածք և պատգամ ունի։ Սրանով Ֆրանսիայի նախագահը պարզ ասում է, որ Նիկոլը հանձնվողական, երկակի և անորոշ քաղաքականություն է ցուցաբերում, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի բարեկամ երկրների կողմից ադրբեջանաթուրքական ալյանսին զսպելու հարցում։

Նիկոլի երկակի քայլերի հետևանքն է նաև այն, որ օրինակ` Էրդողանը հայտարարում է, թե այսպես կոչված միջանցքի՝ իրողություն դառնալու հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ` Իրանը։
Ամեն ինչում ռուսներին, նախկիններին, ընդդիմությանը և էլ ում ասես մեղադրող, Նիկոլին դեռևս հավատացող քաղաքացիների համար` Մակրոնի այսօրվա հայտարարությունը գուցե մի փոքր սթափեցնող ազդակ լինի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին