«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է այս երկիրը, հայ լինելն ամոթ է»,- այսօր ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով՝ ամբողջ աշխարհում հայերին լուրջ չեն ընդունում, ավելին՝ ծաղրում են. «Այն արժանապատիվ, հաղթանակած ազգից վերածվել ենք Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանիի» հայ ազգի… Միշտ էլ օտարների ժամանակ՝ թուրքերի, պարսիկների, եղել են հայեր, որոնք շատ են սիրել պարսիկներին, թուրքերին, և հիմա այդ նույն տեսակ հայը չի վերացել և սիրում է Նիկոլին…»:

Աթանեսյանի կարծիքով՝ միակ ճանապարհը պայքարելն է, քանի որ նոյեմբերի 9-ից կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո այլընտրանք չկա. «Ուզում ես՝ մնալ մարդ, ուզում ես, որ քո երեխան քեզ հարգի, պետք է պայքարես, և օր շուտ այս տականքներից ազատվենք»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում


