▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

«Շարժումը շարունակում է իր պայքարը:

Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:

Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ` հարգանք պահանջող և հարգալից:

Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ մենք նրանց տեսակից չենք, մենք մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:

Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին