Քչերը նկատեցին, թե ինչպես մենք մերժեցինք մեր անցյալը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է ամեն ինչին՝ Արցախյան պատերազմի հերոսներից մինչև պատմական հիշողություն:
Նրա խոսքերով, մենք կորցրեցինք նաև ներկան, սակայն ամենասարսափելին այն է, որ մեզանից հիմա խլում են ապագան. «Մտածեք, առանց ապագայի, առանց հույսի միակ ելքն ինքնասպանությունն է: Այն, ինչը մենք հիմա անում ենք Նիկոլի ղեկավարությամբ»:
«Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ այս ընտրություններում ընտրողն իմանալու է ամեն ինչ: Բառի բուն իմաստով ամեն ինչ: Կիմանա բոլորի ունակությունների, արժանիքների, թերությունների մասին, նրանց մտադրությունների, թիմերի մասին: Այս մարդկանց կառավարման արդյունքները դուք զգացել եք ձեր մաշկի վրա: Սա ընտրություն է, որի ժամանակ հնարավոր չի լինի խաբել:
Նիկոլը հույս ունի, որ օգտագործելով վարչական ռեսուրս, օլիգարխների փողերն ու քրեական հեղինակություններին, կարող է ապահովել իրեն հնարավորություն շարունակելու կառավարել մեր ինքնասպանությունը: Դրա համար նրան պետք են արդյունավետ օգնականներ:
Օմեգա Միրզոյանը պարզվեց ոչ բավարար արդյունավետ ղեկավար է ուսապարկերի համար և այդ համով պաշտոնն արդեն խոստացված է Ալեն Սիմոնյանին:
Հայկ Մարությանը ևս դուրս է գրվել: Նրա տեղը զբաղեցնելու է հավերժ գող Գռզոն:
Նիկոլն իր հիվանդագին երևակայության մեջ արդեն հաղթել է: Նա պլանավորում է կես տարի անց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նա երեկ երեկոյան գոհունակութամբ նայում էր գլուխն ափերի մեջ վերցրած գործակալ Օմեգային, ով նստած էր կառավարության բակի բորդյուրին, և մտածում էր այն մասին, թե ինչպես խլի մեր երեխաների ապագան»,-գրել է նա: