Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր «Ռեքվիեմ»-ի 6-րդ թողարկմանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին:
«Սկզբում մարդիկ մտածում էին՝ այն պայմանական 100 դոլարը, որն իրենց գրպանում է, Նիկոլի գալով դա դառնալու է 110-ից մինչև մեկ միլիոն: Դա սկզբնական փուլն էր, այնուհետև բոլոր խելոքները հասկացան, որ Նիկոլի հետ ընդհանրապես պետք չէ հույս կապել, որովհետև նա հա՛մ սուտասան է, հա՛մ անկարող և այստեղ կարևորը՝ նա մարդկանց ասաց՝ կարևոր չի էն 100 դոլարը դարձնել 200, եկեք հասկանանք, թե ձեր գրպանի 100 դոլարը ոնց է բաշխվում և սկսվեց թալանի դեմ պայքարի այդ ամբողջ շոուն: Փաշինյանը շոուների արդյունքում 100 դոլարը, որը մարդկանց ջեբն էր, կրճատեց, սարքեց 50, իսկ այն մնացած 50-ն էլ բաշխեց հօգուտ իրեն: Եվ բոլոր նրանք, ովքեր մտածում էին՝ Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, բացարձակ այդպես չէ. Նիկոլն ուղղակի ձեր գրպանը մտավ և վերցրեց իր փայը, այն փայը, որի պատճառով նա եկել էր իշխանության»,- ասել է Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |