▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ալիևին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ-ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին, իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։

Ի՞նչ խաղաղասիրություն, դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ, որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման, «պատերազմական» և «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։

Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։

Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը, թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու են միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։

Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել և ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։

Հ. Գ. Նժդեհի, Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։

Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաև որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին