Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր...»:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 26-ին, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում:
Չի հաջողվել նաև պտղին:
Ըստ տեղեկությունների՝ նրան հիվանդանոց են հասցրել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում:
ՀՀ ոստիկանության հայտարարությունը.
Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև՝ Չեմ մոռացել՝ ինչպե՞ս էր Նիկոլը ղժղժում, թե պադավապետությունը վերացնելու է․․․Սոնա Աղեկյան