Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Մենք Արցախին առաջարկում են էն՝ ինչ առաջարկել ենք մշտապես. Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների, հարցերի մեջ, իսկ ՀՀ-ը, միևնույն ժամանակ, պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»: Ալեն Սիմոնյանը նաև ասել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե նման հիշատակում լինի. դա նախևառաջ կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, և երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի, միգուցե նաև առոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Նման բան պետք չէ անել»: |
«Նման բան պետք չէ անել». Ալեն Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet