▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման բառախաղ միայն Երևանից ենք լսում»․ Զախարովա

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանուն դաշինքի որոշակի պահանջվածության ցուցադրման՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում պատրաստվել Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության, տնտեսական խնդիրների ֆոնին հսկայական միջոցներ են ներդնում ռազմաարդյունաբերական համալիրում։ Նրանք Հայաստանին կոչ են անում ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերական համալիրում»,- ասել է Զախարովան։

***

Նման բառախաղ միայն Երևանից ենք լսում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մերթ ասում են, թե ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, մերթ՝ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, մերթ՝ ՀԱՊԿ անդամ են հանդիսանում, մերթ՝ սառեցնում անդամակցությունը։ Նման բառախաղ միայն Երևանի իշխանություններից ենք լսում։ Մենք հիմնվում ենք միայն փաստաթղթերի վրա։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ»,- նշել է Զախարովան։

***

Ցավով նշում ենք, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ազդեցությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը։

«Երկրի տնտեսությունը զգալի կորուստներ կունենա, քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, կդժվարանան դրամական փոխանցումները, զբոսաշրջիկները կզրկվեն քարտով վճարելու հնարավորությունից։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը հասել է միլիոնի։ Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության վրա»,- ասել է Զախարովան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին