ԱրմԼուր.am-ը գրում է. 2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Երևանի փոխքաղաքապետ նշանակված Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին նոր բնակարան է հայտարարգրել։
32-ամյա փոխքաղաքապետը 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն չունի որևէ անշարժ գույք, սակայն 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների համաձայն ձեռք է բերերել հիփոթեքով բնակարան։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 70 հազար դրամ։ Հենց այստեղից էլ տեղեկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 812 հազար դրամ։
Սուրեն Գրիգորյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։
Մինչ փոխքաղաքապետ լինելը Սուրեն Գրիգորյանը Երևանի ավագանու անդամ է եղել, 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, որպես պատգամավոր։
Մինչ այդ Գրիգորյանը զբաղվել է փաստաբանական ոչ շատ լուրջ աշխատանքով և, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, եղել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 121 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 65 մլն 614 հազար դրամ։
Գրիգորյանի եկամուտներից 19 մլն 91 հազար դրամն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 43 մլն 92 հազար դրամը հիփոթեքային վարկն է Արդշինբանկ ՓԲԸ-ից։
Գրիգորյանը նշված հիփոթեքով բնակարանի համար ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 430 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Սուրեն Գրիգորյանը նաև փոխառություն է ստացել 2 մլն դրամ Ռաֆիկ Գրիգորյանից։
Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 211 հազար դրամ։