▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր եռակողմ սկանդալ է հասունանում...

Նոր եռակողմ սկանդալ է հասունանում, որում կարող են ներգրավվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ մի կողմից և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ մյուս կողմից:
Պատճառ կարող է դառնալ Արարատ 73 լեգենդար ակումբի ֆուտբոլիստների արձանի հարցը: Բանն այն է, որ ակումբի 40-ամյակի կապակցությամբ արդեն ծերացած ֆուտբոլիստները սկզբում դիմել են Յուրի Վարդանյանին, որպեսզի Արարատ 73-ի պատվին արձան կանգնեցվի և նախարարը չի մերժել, սակայն փաստացի այս պահի դրությամբ ոչինչ չի արվել:
Փոխարենը, ինչ որ բան արել է Գագիկ Ծառուկյանը, ով իրեն դիմելուց անմիջապես հետո հավանություն է տվել գաղափարին և արձանի նախագծերի մրցույթ է հայտարարել, որում հաղթող նախագիծը կպատվիրվի, իսկ հեղինակը կստանա խոշոր դրամական մրցանակ:
Սակայն արի ու տես, որ գործը կարող են հարամել Նախարարությունն ու Նեմեցը, որովհետև Վարդանյանն էլ, Նեմեցն էլ յոլլա չեն գնում Ծառուկյանի հետ, իսկ առանձին դեպքերում ակնհայտ չուզողություն են անում: Հիմա էլ մեծ հավանակնություն կա, որ թույլ չեն տա, որպեսզի արձանը կանգնեցվի Ծառուկյանի միջոցներով:
Բնականաբար հարց է առաջանում. եթե այդքան չեք ուզում, որ Ծառուկյանի փողերով արձանը տեղադրվի, ապա ինչո՞ւ ինքներդ ֆինանսավորման աղբյուր չեք փորձում գտնել այդ նախագծի համար...

 

Անդրանիկ Իսահակյան 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին