▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Գեղի համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. 58-ամյա տղամարդը հիվանդանոցում է

Այսօր Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:

 Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ում հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Վարդան Պապյանը:

Նա նշել է, որ դեպքը հաստատվել է երեկ երեկոյան. 

«Կորոնավիրուսը հաստատվել է 58-ամյա տղամարդու մոտ, ով ունի նաև երկկողմանի թոքաբորբ: Այս պահին նա հիվանդանոցում է: Ընտանիքի անդամներն ու շփման շրջանակը՝ մեկուսացված, բայց պատկերացում չունենք, թե ումից կարող է վարակված լինել: Նա մեզ մոտ է ապրել, Երևան քաղաքի հետ շփում չի ունեցել»,- ասել է համայնքի ղեկավարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին