Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին ու քննչներին 47-ամյա Արսեն Քոչարյանը հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են և երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր և ադամանդե քարեր:

Ա. Քոչարյանը իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը դիմադրություն է ցուցադրել դիմակավորված անձանց, որի ժամանակ ինքը կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, որից հետո սեղանի վրայից հափշտակել են գումար և թանկարժեք քարեր ու դիմել փախուստի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


