▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կադրեր ԱԺ-ի հրդեհից. ԱԻ նախարարը տեղում էր

Արդեն տեղեկացրել ենք, որ  Երեւանի Դեմիրճյան փակուղում հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայրում էր գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:


Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, հրդեհը բռնկվել է ժամը 15.11–ին։ Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին