▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կառավության 1-ին խնդիրն առողջապահության և կրթության ոլորտների թերությունների վերհանումն է

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Կառավարության ծրագիրը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը վերաբերում էր առողջապահության ոլորտին՝ մասնավորապես բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակներին:  

«Նախորդ Կառավարությունը թույլ էր տվել այսպիսի մի սխալ. իրավական ակտով  Կառավարության որոշմամբ ամրագրված էր պետական ծառայողի համար պարտադիր ապահովագության սահմանումը մինչդեռ ևս մեկ այլ իրավական ակտով չէր տրամադրվում և մինչ այժմ չի տրամադրվում պարտադիր առողջապահական ապահովագրություն մի շարք պետական ու հանրային ծառայողների համար: Ի՞նչ միջոցներ են ներդրվելու, որպեսզի մեխանիզմները կատարելագործվեն, մատչելիությունը ոչ թե իղձ ու երազանք լինի հանրության համար, այլ դառնա իրականություն»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Իրոք,  մեզ համար առաջնային քննարկման առարկաներից մեկն  առողջապահության ոլորտն է, որը ունի բազմաթիվ բացթողումներ: Ապահովագրության մասով Կառավարության մոտեցումները փոխվել են: Ես տվել եմ հանձնարարական. նոր Կառվարության առաջին խնդիրը լինելու է առողջապահության և կրթության ոլորտում առկա թերությունների վերհանումը և  ավելի արդյունավետ ծրագրերի մշակումը»:

Աժ աշխատանքներին կարող եք ուղիղ միացմամբ հետևել այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին