Նոր մանրամասներ են հայտնի դարձել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի կողմից կատարված սպանության վերաբերյալ:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Քրեական գործը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։
Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ 46-ամյա Գարիկ Մաշադյանը;
Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի և 8300 հազար դրամի գողություն։
Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհետացել նշված գումարն ու ոսկյա զարդերը։
Հիշեցնենք, որ Գարիկ Մաշադյանը կասկածվում էր 2019-ի հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարեւանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես էր մտել տուն եւ ինչ գործողություններ էր արել ներսում:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում


