ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը:
Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել են ֆինանսավորման տրամաբանությունը և այդ խնդրի մասին ամիսներ առաջ տեղեկացրել են քաղաքապետարանին: Ըստ էության, նախարարությունն այլևս իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ:
Սա այն դեպքն է, երբ ես էլ քաղաքապետարանի մեղավորությունը չեմ տեսնում, որովհետև հարցը քննարկել եմ ավագանիների հետ և հիմա Երևանի ավագանին պիտի ինչ-որ լուծում գտնի այն դեպքում, երբ քաղաքի այս տարվա բյուջեով նման ծախս պարզապես նախատեսված չի: