▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ գրողների միությունում. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ օրերս, գրականության գծով պետական մրցանակի հանձնաժողովը իր նիստում որոշում է կայացրել այս տարվա պետական մրցանակը տալ ԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, նրա Է կոչվող գրքին.  սա պետական ամենաբարձր մրցանակն է՝ 5 միլիոն դրամի չափով:

 

Այս որոշումը միաձայն չի կայացվել՝ հանձնաժողովի մի քանի անդամներ դեմ են եղել, սակայն ձայների մեծամասնությամբ հաղթել է Միլիտոնյանը: Որոշումը գրողների շրջանում վրդովմունքի տեղիք է տվել՝ Պետական մրցանակի հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը դիմում են գրել գրողների միությունից դուրս գալու համար, իսկ Գուրգեն Խանջյանը դիմում է գրել ԳՄ նախագահությունից դուրս գալու մասին եւ որոշել է սառեցնել անդամակցությունը գրողների միությանը:

 

Գրողների շրջանում այս ամենը բուռն քննարկումների առիթ է տվել եւ գրողներից ոմանք ասում են՝ Միլիտոնյանը իր պետական մրցանակով կայացրեց գրողների միության մահավճիռը: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին