ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը «Ռոսիա 1» հեռուստալիքով ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ արտասվել է` մեղադրելով, որ ընդդիմադիրները, այդ թվում`ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «միայն իրեն են ընդհատում»:
Սոբչակը դիմել է նաև բանավեճի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին` ասելով, որ թույլ է տալիս իր ստուդիայում իրեն վիրավորեն: Չնայած դրան` Սոլովյովը նշել է, որ չի կարող ազդել իրավիճակի վրա` պատճառաբանելով, որ չի կարող ընդհատել թեկնածուներին: