▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Տարին սկսված է... «Մուրզիլկա» մանկապարտեզի պատրաստած հեքիաթն ու ամանորյա հրաշքը

Ժամեր անց կսկսվի Նոր Տարի, կտեղափոխվենք 2023 թվական: «Մուրզիլկա» մանկապարտեզը կազմակերպել էր տարեվերջյան ամանորյա հանդես: Այստեղ Ամանորի հրաշքը, ինչպես միշտ այլ էր: Տոնական հանդեսին չարաճճի գրինչն էր եկել և գողացել Ձմեռ պապիկի նվերները, սակայն ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ ևս` հաղթեց բարին, և բոլոր փոքրիկները ստացան Ձմեռ պապիկի պատրաստած նվերները:

Փոքրիկներն իսկական տոն ապրեցին, և ապրեցրին հանդիսատեսին, ջերմ ու դրական լիցքեր հաղորդեցին: Մանկապարտեզի թիմն իր փոքրիկներին բեմում փայլեցրեց. երեխաները Ամանորի հետ կապված երգեր էին երգում և արտասանում հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նրանք վայելում էին իրենց օրն ու կիսվում ստացած մեծ գիտելիքներով:

Այն, որ փոքրիկները բեմում գերազանցեցին իրենք իրենց, նշում էին բոլորը: Այն, որ երեխաները հուզել և ուրախացրել էին հանդիսատեսին, միաբերան փաստում էին բոլորը: Այն, որ մանկապարտեզի աշխատակազմը ջանք չէր խնայել, ակներև էր: «Մուրզիլկա» մանկապարտեզի բեմը հեքիաթի էր վերածվել, իսկ երեխաները`հեքիաթի հերոսների:

Այս ջերմ մթնոլորտը Ամանորի շունչը զգալու ու երջանիկ պահեր ապրելու հնարավորություն տվեց: Երեխաները հրաժեշտ տվեցին սիրելի դաստիարակչական թիմին` գալիք տարին կրկին բուռն գիտելիքներով շնորհվելու ակնկալիքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին