▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տարուց առաջ էր․․․Փաշինյանը՝ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին

Նոր տարուց առաջ էր․․․Փաշինյանը՝ Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին

Ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը. «Պետք չի քաղաքական որոշումն ու քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ: Այո՛, մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը սառեցրել ենք՝ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք: Մենք խնդրում, ակնկալում, պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում... Եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, բա ցույց տվեք՝ ձեր պատերացրած ինքնիշխան տարածքը ո՞րն է: Ցույց չի տրվել ՀՀ ինքնիշխան տարածքը: Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է: Եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այն կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի հարցերը հասցեագրված են, լուծված, ամփոփված: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից: Ե՞րբ, չեմ կարող ասել»:

Դիտեք նաև՝

Թարմացված․ «Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաների վերադարձի ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում: Ամիսներ առաջ ՌԴ նախագահն ասել էր՝ Արցախի նախկին նախագահներին ՀՀ-ում չեն սպասում: Հիմքեր ունի՞ այդպես կարծելու, չե՞ն սպասում արդյոք նրանց ՀՀ-ում»,- ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց լրագրողը: Վարչապետը նշեց, որ զերծ կմնա ՌԴ նախագահի արտահայտությունը մեկնաբանելուց, քանի որ անձամբ չի լսել. «Հարցին արդեն պատասխանել եմ նախորդ հարցերից մեկի ժամանակ՝ ասելով, որ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում: Հասկանում եմ, որ էդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին