▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր խորհրդարանում էքշնի և հայհոյանիքի պակաս չի լինելու․ Նաիրա Զոհրաբյան

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է, նախօրեին ես հրապարակային դիմել էի դեռեւս գործող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ եւ քննարկել այն իրավիճակը, որ տեսնում ենք սահմանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները գրավոր եւ բանավոր, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ բլեֆ է: Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ:

http://asekose.am/filemanager/uploads/naira-zohrabyan_1.png

Երբ ծանոթացա արտահերթի օրակարգին, ես հասկացա, որ էքշընը, իզյումինկան քրեական օրենսգրքում  փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացվում: Ես հասկանում եմ՝ ինչի համար է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշընի եւ հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ եւ պնդում եմ, որ պետք է անպայմանորեն այս արտհերթից հետո հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ-ի, ՊՆ-ի ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը: Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո իրավիճակը, երբ որեւէ մեկը ոչինչ չգիտեր: Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, իսկապես միասնական լուծումներ եւ թուրք-ադրբեջանական տանդեմին ճիշտ քայլերով, գրագետ հակադարձելու ժամանակն է: Իսկ հայհոյանքը քրեականացնելու համար կարծում եմ՝ ժամանակ կգտնեք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին