▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաձևությունն ի՞նչ է թելադրում գարնանը. խորհուրդ է տալիս Արմեն Գալյանը

 

Life.panorama.am-ը  գրում է, որ զրուցել է ոճաբան Արմեն Գալյանի հետ և նրա միջոցով ծանոթացել  գարնանային նորաձեւության կանոններին:

«Գարունը ստիպում է նորովի նայել ամեն ինչին, այդ թվում զգեստապահարանին: Եկել է մեր զգեստապահարանները թարմացնելու եւ նոր fashion սխրանքներ գործելու ժամանակը»,- նշեց ոճաբանն ու խոսեց 2016-ի գարնանային նորաձեւության մասին.

«Նորաձեւության աշխարհում գարունը գալիս է նոր շնչով եւ տրամադրությամբ: Բաց գույներ՝ սպիտակ եւ պաստելային երանգներ, ջինսե հագուստի բազմազանություն, նոր մինիմալիզմ եւ միշտ ակտուալ զոլավոր հագուստ. սրանք կլինեն այս գարնան հիթերը»,- նկատեց Արմեն Գալյանը:

Ոճաբանի խոսքերով՝ մասնագետները որպես սեզոնի գլխավոր գույներ առանձնացրել են  վարդագույնի եւ երկնագույնի ամենաբաց եւ սառը երանգները. «Սեզոնի անսպասելի գունային թրենդների շարքում կառանձնացնեմ արծաթագույնը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին