▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության. ծնողները վրդովված են, կասկածներ ունեն

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները  լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել:

«Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ նորածնին գողացել են, վաճառել են, օրգան են վաճառել»,- հուզված ու վրդովված հայտարարում էր Հայկուհի Խաչատրյանը՝ տարբեր կասկածներ ունենալով, քանի որ մահացած փոքրիկին նա ոչ մի անգամ չի տեսել: Մայրը նաեւ մատնացույց է արել ծննդաբերությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ կատարված մի շարք կեղծիքներ:

«Ասում են՝ տանում ենք դատաբժշկական, տանում են իրենց մոտ հերձում են, ծածկադմփոց են անում: Ինչու եք պահել ձեր դիահերձարանում»,- զայրանում էր մահացած նորածնի հայրը:

Ինստիտուտում նրանց հաստատեցին, որ երեխայի դին իսկապես չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության՝ նշելով, որ դրա համար կա ընթացակարգ, ոստիկանները պետք է այսօր գան, համապատասխան որոշում կայացնեն, որից հետո էլ նորածնի դին ուղարկվի դատաբժշկական փորձաքննության:

Երրորդ երեխային կորցրած ամուսիններն ապրում են Կոտայքի մարզում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին