|
Հայաստանի անտառային հողերի վարձակալության նոր պայմանագրեր են կնքվում։ Վարձակալների ցանկում, ինչպես նախկինում, քիչ չեն ոչ պատահական մարդիկ։ «Հետքը» պարզել է, որ այս տարի անտառային հող է վարձակալել նաև նորահայտ գործարար, նախկին պաշտոնյաներից ոմանց գույքը կասկածելի գործարքներով ձեռք բերած Նարեկ Նալբանդյանի ավագ եղբայրը։ Վարձակալված անտառային հողը գտնվում է Հրազդան գետի ափին՝ Չարենցավան համայնքի վարչական տարածքում։ Նարեկ Նալբանդյանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2018թ-ից հետո։ Նախ` պետությունն արտոնյալ պայմաններով նրան օտարեց նախկին պաշտոնյայից նվեր ստացած «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա նրա կինը ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ |
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի եղբայրն անտառային հող է վարձակալել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


