▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմա՞լ է, որ հազար արցախցի երեխա տանում են Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիա

Թարմացված․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի որոշման հարցում, այնուամենայնիվ ծնողի կարծիքը առաջնային է, բայց քանի որ  Տիգրան Քոչարյանը այս հարցի հետ կապված ինձնից հրապարակային դիրքորոշում և գործողություն է ակնկալում, ապա կարտահայտեմ իմ կարծիքը հույսով, որ ծնողների որոշումների վրա որևէ կերպ այն կազդի։

Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։

Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։

Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։

Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։

Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։

Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»։

***

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է

«Այսօրվա խոսքս ուղղում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Гегам Степанян ին։

Գեղամ ջան, դու հայրենասեր մարդ ես, Արցախի շահերը բոլոր ատյաններում տանող և պաշտպանող մարդ։

Ադրբեջանական. քարոզչության դեմ պայքար տանող մարդ։

Հիմա հարցս։

 Քո համար նորմա՞լ է, որ 1000 (ՀԱԶԱՐ) արցախցի երեխա տանում են Ադրբեջանի դաշնակից և լոբբիստ, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունագարիա։

Որպես թասիբ ունեցող արցախահայ, ինչու դեմը չես առնում, ինչո՞ւ չես բարձրաձայնում դա։

Երեխաներն էլ են չէ մարդ, ամեն դեպքում, ոնց կարելի է վտանգի ենթարկել իրենց։

Ո՞նց կարելի է Շուշիում թյուրքական երկրների գագաթնաժողովին մասնակցած , Ադրբեջանին ամեն ինչով աջակցող, երկար ժամանակ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած Հունգարիա Արցախի ապագա սերունդը ուղարկել։

Քեզանից սպասում եմ հստակ դիրքորոշում, որը հետ կպահի այդ երեխաների ծնողներին իրենց զավակներին ուղարկել Արցախի դահիճ Ադրբեջանի բարեկամ երկիր ։

Ոչ թե քոմենթներում, այլ հրապարակային։

Պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին