Թարմացված․ Հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ |
Նորքի 2-րդ զանգվածում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք․ Հնչել են կրակոցներ
Տեսանյութը՝ Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
Թարմացված․ «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է, որ իր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է , որ իր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ դիպուկահար է ժամանել, ոստիկանները հեռացնում են մարդկանց, ամենայն հավանականությամբ պատրաստվում են հատուկ գործողության։ Տեսանյութում կարող եք տեսնել դիպուկահարի պատրաստման աշխատանքները:
Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին նախնական տեղակայման վայրից խնդրեցին հետ գնալ, հիմա փորձում են ավելի հեռու տեղափոխել: Ամենայն հավանականությամբ, փորձում են սահմանափակել տեղեկատվություն հաղորդելու հնարավորությունը: Բանակցությունները նռնակով զինված տղամարդու հետ, այս պահին շարունակվում են: Այն վարում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
Թարմացված․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն»։ |
Դիտեք նաև՝
Նռնակով զինված տղամարդը` Նոր Նորքի ոստիկանության դիմաց Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Թարմացված․ 24News-ի տեղեկություններով` քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին է ներխուժել 3 անձ, ովքեր ունեցել են նռնակներ, և կարծես թե, փորձ է արվել նռնակները պայթեցնելու: Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում: Փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից նշեցին, որ այս պահին դեպքի վայր են մեկնում, մանրամասներ կարող են հաղորդել քիչ հետո: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնում է, որ Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, որոնք պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։ Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները |
Թարմացված․ «Մարտական եղբայրություն»-ը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործածած տղամարդը միաբանության անդամ է: «Ռուսական ագիտպրոպն սկսել է «Մարտական եղբայրության» դեմ տեղեկատվական արշավը: Հիշեցնենք, որ ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկաններն ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց ըստ իրենց անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։ Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաղ թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները: Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ։ |