▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորքի ինֆեկցիոնից ուղեգիր են տվել․ «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին