▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարիկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին ինչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ում հրահանգով են ջարդում այդ մարդկանց։ Տեղյակ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ բռնություն է շուրջ բոլորը»։

***

«Այսօրվա դեպքերի հետ կապված՝ նաև ՄԻՊ-ն է գնացել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ դեպքից հետո, ծանոթացել է տիրող իրավիճակին, և տեղում իրականացվել է փաստաթղթավորում մեր կողմից, տվյալ անձինք ենթարկվել են բժշկական զննության, այս պահի դրությամբ՝ որևէ հայտնաբերված վնասվածքով անձ չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպին։

«Ո՞վ է ասում, որ ՔԿՀ-ում բռնություն է կիրառվել, ընդամենը ստանդարտ գործ է եղել՝ խցերի խուզարկություններ, որի հետ կապված դատապարտյալները փորձել են բողոքի ոչ իրավաչափ մեթոդներով ակցիա իրականացնել, այրել են խցի գույքը, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը՝ լիազորությունների շրջանակներում։ Լիազորության վերազանցում չկա ֆիքսված»,- նշեց Գալյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին