▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է:

Ըստ հրապարակումների՝ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագն) ՔԿՀ-ում մարմնական վնասվածք պատճառելու գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս ՔԿՀ-ում ծեծի էր ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագը՝ Վահագն Աբգարյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան անգամ դանակահարել էին գլխից, սակայն բժշկական օգնություն են ցուցաբերել բավական ուշ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին