▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունե Եսայանն այսօր օնլայն համերգ կունենա

Այսօր՝ ապրիլի 4-ին պետք է կայանար ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի մոսկովյան համերգը, սակայն համաշխարհային թագավարակը խափանեց նաեւ երգչուհու մենահամերը: Սակայն, երգչուհին այսօր առցանց մենահամերգ կունենա իր երկրպագուների համար: 

Այդ մասին, իր սոցիալական ցանցում գրել է Նունե Եսայանը ու մասնավորապես շեշտել. «Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն գիտեք հասկանալի պատճառներով չեղարկվեց Ապրիլի 4-ին կայանալիք իմ մենահամերգը և ես հնարավորություն չունեմ մոտ ժամանակներս բեմից վայելել ձեզանից եկող դրական էներգիան։ Շատ սիրելով իմ յուրաքանչյուր հանդիսատեսին ու երկրպագուին՝ սիրով հրավիրում եմ բոլորին այսօր երեկոյան ժամը 21։00-ին իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում ուղիղ եթերում կազմակերպվելիք փոքրիկ համերգին։ Միասին բարձր տրամադրությամբ հաղթահարենք այս կարանտինային անգույն տրամադրությունը։ #մնատանը տանը, վայելիր համերգը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին