Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հիմա էլ նկարներ է հրապարակել, որոնցում նա ու իր դուստրը բանջարեղեն են մշակում: «Բոստանաբուծություն»,- նկարները վերնագրել է Աննա Հակոբյանը:
Լուսանկարների մեկնաբանություններում ոմանք գովասանքի խոսքեր են ասում, մի մասն էլ քննադատում է․․. «Էդ նույն բլուզով համ բոստան եք մշակում, համ պետությունից պետություն կարևոր հանդիպումներում երկիր եք ներկայացնում․․․»,-գրել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ գրել է․ «Պարզվում է` կոլխոզնիցա֊սովխոզնիցա Աննան իր բոստան մշակելու շորերով վերջերս էլ գնացել էր Զագրեբ` եվրոպացի լիդերների կանանց պաշտոնական հանդիպման...»։


