▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերյանում բնակիչները ծեծել են Տավուշի երկրապահի ղեկավարին, ով մեքենան վարել էր ցուցարարների վրա

Քիչ առաջ Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա:

* * *

Նոյեմբերյանում իրավիճակը մնում է լարված։ ԵԿՄ-ն կրկին լծվել է ցուցարարներին ցրելու գործին, հայտնում են լրագրողները։ Նշվում է, որ ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան հայտնվել է Նոյեմբերյանում՝ վարել բողոքող քաղաքացիների վրա: Ըստ տեղացիների՝ կան վիրավորներ:

* * *

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանին հայտնեց, որ դա այն նույն մեքենան էր, որն օրեր առաջ վարել էր ճանապարհը փակած քաղաքացիների վրա։ «Երկրորդ անգամ հանցագործություն է կատարում։ Էն օրը քշել են՝ անպատիժ են մնացել, դրա համար էլ կրկնում են։ Ո՞նց կարա քշի քաղաքացու վրա ու ասի՝ լավ եմ անում»,- նշեց Դանիելյանը։

* * * 

Նոր կադրեր են տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են հավաքվածները հրելով հեռացնում ԵԿՄ տարբերանշանով մեքենան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին