▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան որոշեցի նվիրել իմ մեծ սերը. մանրամասներ՝ դիզայներ Սվետլանա Բեգոյանի հարսանիքից

 

Սեպտեմբերի 29-ին Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը:

Դիզայների ամուսինը Մելիք Սոֆոյանն է:

«Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը: Մեր հարաբերութուններն էլ ունեցան տրամաբանական զարգացում. նախ նշանադրվեցինք, իսկ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում էինք մեր հարսանեկան արարողությանը»,-նշում է Սվետլանան:

Սվետլանան և նրա ամուսինը չեն խուսափել ավանդական լուծումներից, չնայած դրան՝ հարսանեկան գույնի ընտրության հարցում յուրահատուկ մոտեցում են ունեցել՝ նախապատվությունը տալով դիզայների  սիրելի գույնին՝ կարմիրին:

Ըստ Սվետլանայի՝ թե ինքը, թե ամուսինը շատ են սիրում հարսանիքների անցկացման հայկական տարբերակը, հետևաբար իրենց հարսանիքը ևս այդ ձևով են կազմակերպել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին