ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ու գրել․
«Աա էլ նրանց նամար, ովքեր նախորդ նկարի հետ կապված տարակուսանքներ ունեն դրեսկոդի մասով.
Ուշադրություն դարձրեք մասնակից տիկինների հագուստին եւ փորձեք կռահել, թե ինչ դրեսկոդ էր սահմանված երեկոյի համար։
Ավելի ուշ Կարմիր խաչի կայքում ֆոտոներ կլինեն եւ խնդրում եմ՝ ուսումնասիրել հատկապես կանանց զարդերը:)»։
Նշենք, որ տեսանյութում, Կարմիր խաչի ամենամյա բարեգործական ընթրիքին, Bel-Air Fine Art - Contemporary Art Galleries ընկերությունը ներկայացնում է Նյու Յորքում բնակվող հայ երիտասարդ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Ժնևում ներկա ենք գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի՝ Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին։ Հավաքվել է 1 միլիոն դոլար, որի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների խնդիրների լուծմանը»։
Տեսանյութը՝ Bel-Air Fine Art - Contemporary Art Galleries ընկերության ֆեյսբուքյան էջից