Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ականների համար իշխանության մնալը դասակարգային հարց է, և նրանք երբևէ չեն նահանջի իրենց դիրքերից։ Նրանք պայքարել են «Սաշիկի» դեմ, որ հենց իրենք «սաշիկներ» դառնան, այլ ոչ թե հանուն սոցիալական արդարության։
Նրանց մի զգալի մասը աղքատ, գործազուրկ և անապահով միջավայրերից են։ Նիկոլ Փաշինյանը նրանց փրկել է թշվառությունից՝ տալով բնակարաններ, կայուն եկամուտ, պարգևավճար, մեքենաներ, կոստյում և մարդու տեսք։ Իսկ որոշներն էլ կոռուպցիայով զբաղվելու բացառիկ պետական մանդատ ու հնարավորություն ունեն։ Ասվածից հետևում է, որ նրանք երբեք չեն հրաժարվելու իրենց հեքիաթից։
Միայն հանրային լայն մոբիլիզացիան կարող է նրանց պոկել իրենց կախարդական աթոռներից»: