▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստացույցի ենք Բաղրամյան-26-ում՝ ադրբեջանա-քուրքական անկլավում. Էդգար Ղազարյան

Նստացույցի ենք Բաղրամյան-26-ում՝ ադրբեջանա-քուրքական անկլավում.․․ Էդգար Ղազարյան․ Տեսանյութերն ու ինֆորմացիան այս հղումով թարմացվելու են։

«Հիմա բարձրացրել են ՍԴ դատավորների աշխատավարձը: Նրանք ամբողջ հուլիս, օգոստոս, սեպտեմբերի կես ոչ մի նիստ չունեն, ոչ մի աշխատանք չեն անում, բայց ամսական ստանում են՝ յուրաքանչյուր դատավոր 2 միլիոն դրամ աշխատավարձ: Որպիսի համեմատությամբ դուք պատկերացնեք՝ դա ինչ ա, ամեն զոհված զինծառայողի ընտանիք ամսական ստանում ա 200 հազար դրամ դրամական փոխհատուցում մեր բոլորի վճարած հարկերի հաշվին: Սա նշաբնակում ա, որ 10 զինծառայող զոհվել ա, որ Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը, Էդգար Ղազարյանը, Էդգար Շաթիլյան, Արթուր Վաղարշյան, Արման Դիլանյան և այլն, ստանան ամսական՝ դժվար ա ասել աշխատավարձ, որովհետև աշխատավարձն աշխատանքի դիմաց աշխատանքն ա: Իրենք վարձկաններ են, ոնց որ սիրիացի վարձկանները՝ ադրբեջանցիների կողմից: Հիմա էդ զոհված զինվորների փողը նրանց ստանում են, որպեսզի նրանց զոհողությամբ պաշտպանած հայրենիքը հանձնվի թշնամուն: Այս լուսավոր օրը ՍԴ բակից խստորեն զգուշացնում եմ այս դատավորներին՝ հանկարծ ձեր մտքի պոչով չանցկացնեք, որ դուք կարող եք ակնհայտ ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին հակասող որևէ փաստաթուղթ համարել Սահմանադրությանը համապատասխանող»:

Դիտեք նաև՝

Թարմացված․Բաղրամյան 26-ի առջև, որտեղ այժմ ՀՀ վարչապետի ժամանակավոր նստավայրն է, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ եթե ՀՀ-ում կա մի անկլավ, ապա դա այդ շենքն է. «Այս փողոցի վրա պետք է հիմնենք հայկական անցակետ, որպեսզի սրանք, վաղ առավոտյան աշխատանքի գալուց, կանգնեն և անցնեն այդ անցակետով, պատասխանեն մեր հարցին՝ ո՞ւր են գնում, գնում են, որ ի՞նչ որոշում կայացնեն, ո՞ւմ օգտին կայացնեն այդ որոշումը: Առավոտյան ժամը 08։00-ից ակցիան պետք է շարունակվի նոր թափով։

Մենք պետք է այստեղ հավաքվենք, դնենք հայկական, ժողովրդական հսկիչ անցագրային կետ։ Առավոտյան ժամը 08։00-ից պետք է դա անենք, եթե մեր ուժը ների։ Եթե մեր ուժը չի ներում, ուրեմն գնում ենք տուն, միացնում «Յութուբ»-ը, նայում հուլիսի 25-ին Իլհամ Ալիևի հետ Փաշինյանի հանդիպումը, հետո նայում ենք ռազմական գործողությունների մասին տեղեկությունները, մեծ ցավ ենք ապրում մեր զինվորականների մահվան համար, մեծ ցավ ենք ապրում, որ հրետակոծվում են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ոնց են ադրբեջանական տանկերը Գորիսով, Կապանով անցնում, կպնում Նախիջևանին, տոնում «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը Նախիջևանին կապելու իրենց հերթական ձեռքբերումն ու մեր բնակարաններում հյուրընկալում ենք Կապանից, Գորիսից, Վայքից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մեղրիից, Ագարակից և հարակից գյուղերից փախստական դարձած մեր հայրենակիցներին, որից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները նայում են այդ կադրերն ու մտածում, թե ոնց են ապաստան տալու մեզ՝ Երևանում մնացածներիս, և որ այս քաղաքի կեսը թուրք է լինելու։

Եթե չեք ուզում այս հեռանկարը, ուրեմն առավոտյան, ժամը 08։00-ին՝ Մարշալ Բաղրամյան պողոտա»,- ասաց «Արժանապատվության հեղափոխություն» շարժման նախաձեռնողը։

Թարմացված․ «Արժանապատվության հեղափոխություն» շարժման ակցիան շարունակվում է Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց։ Նշենք, որ վերանորոգման պատճառով վարչապետի նստավայրը ժամանակավորապես տեղափոխվել է այստեղ: Ակցիայի նախաձեռնող Էդգար Ղազարյանն իր ելույթում մասնավորապես շեշտեց. «Մեր երկիր պատերազմ բերած մարդիկ մեզ վախեցնում են պատերազմով։ Պատերազմ լինում է, եթե իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։ Դա ես չեմ ասում, դա մեր երկրի վերջին երկու տարվա պատմությունն է ասում: Պատերազմ լինելու է նաև հիմա, որովհետև հուլիսի 25-ին, թե 26-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում պետք է նորից հանդիպի Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ։ Տրանսֆորմացրեք՝ անցյալ տարվա օգոստոսն ու հիմա՝ ինչ է մեզ սպասվում։ Նորից գնալու է, հանդիպի, նորից մի սցենար են մշակելու կարճատև՝ երկօրյա, եռօրյա մի պատերազմի, որպեսզի այդ պատերազմի ուժով, կրակոցների, զոհերի առկայությամբ, ճնշումների տակ Ալիևը հասնի իր ուզածին, վերջնականապես Հայաստանից կտրի Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքն ու Տավուշը և հոկտեմբերին, արդեն ամսաթվեր են ասում, սրանք տանեն մեզ վերջնական կապիտուլյացիայի համաձայնության, որը պետք է կնքի կառավարությունը, վավերացնի Սահմանադրական դատարանը, իբր թե դա «համապատասխանում է» Սահմանադրությանը, վավերացնի ԱԺ-ն և ստորագրի այս մյուս պատուհասը (նախագահը-խմբ)»:

Թարմացված․ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որն այժմ ժամանակավորապես ծառայում է նաև՝ որպես ՀՀ վարչապետի նստավայր, Էդգար Ղազարյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ ա, որը հայտարարում ա, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ: Հայտարարում ա Ադրբեջանի տարածքի թիվ, որը նույնիսկ Ադրբեջանի նախագահը չի հայտարարում: Եվ այդ թիվը հայտարարելու հետ միասին, չգիտեմ որ դպրոցի դասագիրքն ա ընկել սրա ձեռը, որովհետև ոչ մի միջազգային պայմանագրով ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի տարածքի պա7տոնական թիվ գոյություն չունի: Բայց նա այդ թիվը հայտարարում ա, որ ասի, որ դրա մեջ մտնում է ոչ միայն Արցախը, այլև անկլավները: Անկլավը ՀՀ ինքնիշխան տարածք ա այն նույն Սահմանադրությամբ, որի տոնի առթիվ մեր գլխի վրայով թռցնում էին առանց հրթիռների ՍՈՒ-երը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին