▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում. վարչապետի խոսնակը հորդորում է չտրվել մանիպուլյացիային

Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում  այս առիթով գրել է.

«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին