Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը Հովհաննես Այվազովսկուն և Իլյա Ռեպինին անվանել է «ուկրաինացի նկարիչներ», գրում է «Ռիա Նովոստի»-ին:
Մասնավորապես, թանգարանը աշխարհահռչակ ծովանկարիչ, ծագումով հայ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, որ հեղինակը ուկրաինացի է։ Նմանատիպ հայտարարություն է հայտնվել Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։
Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ուկրաինացի նկարիչ էր անվանել Արխիպ Կուինջիին։ Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Անդրեյ Կովալչուկը հայտարարել է, որ տվյալ դեպքում խոսքը քաղաքական զրպարտության և սադրանքի մասին է։
Այվազովսկին և Ռեպինը ծնվել են համապատասխանաբար Թեոդոսիայում և Չուգուևում Ռուսական կայսրության ժամանակ։
Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրն էլ հայտնի մանկավարժ, պատմաբան, եկեղեցական և հասարակական գործիչ Գաբրիել Այվազովսկին է։