Շուտով Նյու Յորք քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի հայ-հրեական ծագումով խորհրդային գրող Սերգեյ Դովլաթովի անվամբ` «Sergei Dovlatov Way»: Ըստ որոշ տեղեկությունների` այս նախագիծն արդեն իսկ հավանության է արժանացել Նյու-Յորքի քաղաքային խորհրդի կողմից:
Այժմ օրենքը պետք է ստորագրի քաղաքապետը, ինչից հետո այն վերջնականապես ուժի մեջ կմտնի:
Տեղեկացնենք, որ Դովլաթովի անունով նախատեսվում է վերանվանել Քվինս թաղամասում 63-րդ և 108-րդ փողոցների խաչմերուկը, որտեղ գրողն ապրել է շուրջ տասը տարի: