▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նյու Յորքում Հայաստանի և Կալիֆորնիայի միջև ստորագրվեց համագործակցության Շրջանակային համաձայնագիր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրեցին տնտեսական համագործակցության և զարգացման խթանման, համատեղ հետազոտության և զարգացման դյուրացման, գործարար հարաբերությունների և կրթական հնարավորությունների ընդլայնման նպատակների վերաբերյալ համաձայնագիրը։

Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում այս առնչությամբ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Նյու Յորքում Հայաստանի և Քալիֆորնիայի միջև ստորագրվեց համագործակցության Շրջանակային համաձայնագիր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին