ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:
Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:


