Այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա, ինչպես օրեր առաջ նշվում էր մամուլում, չի ծառայել բանակում, նշել է.
«Ոչ, ես բանակում չեմ ծառայել: Առհասարակ, մամուլում բանակում չծառայելու վերաբերյալ հրապարակումներն առաջին հայացքից խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, երեխաներ ունենալու փաստով, Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում: Սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,- ասաց ՊԵԿ նախագահը։