▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ իշխանականներն արդեն ասուլիսների միջոցով են փորձում միմյանց ինչ-որ բաներ հասկացնել

 

Եռյակում այդպես էլ միասնական օրակարգ չհաստատվեց:
Օրերս տեղի ունեցան Ժառանգություն կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովները` դեկտեմբերի 5-ին Երևանում, դեկտեմբերի 6-ին Գյումրիում և Վանաձորում:
Ժողովի ընթացքում տարբեր ելույթներով հանդես եկան ինչպես Ժառանգության անդամներն ու խմբակցության պատգամավորները, այնպես էլ որոշ քաղաքացիներ: Հիմնական ելույթների մեսիջներն ուղղված էին ներքաղաքական խնդիրներին և Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
Ինչևիցե, քաղաքացիական ժողովի ավարտից հետո Ժառանգության ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր նաև Եռյակի ներքին խնդիրներին: Նա նշել էր, որ Եռյակը չի սպառվել և ունի հեռանկար, բայց միևնույն ժամանակ ունի նաև մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, որը ենթադրում է նաև քաղաքացիական ուժերի ներառում, որոշումների մեխանիզմի հայտարարություն և այն, թե որն է իրենց նպատակը, որոնք են միջոցները: Հովհաննիսյանը նաև խոսեց Եռյակի լիդերների հանդիման անհրաժեշտության մասին. «Մինչև դա չեղավ, չենք կարող ասել, որ կա ամբողջական օրակարգ, և չկա ամբողջական շարժում: Դրա համար անհրաժեշտ է, որ ղեկավարները հանդիպեն, որոշեն և ներկայացնեն ժողովրդին այդ միացյալ օրակարգը»:
Ըստ Ժառանգության ղեկավարի՝ նա Եռյակի ղեկավարներին հաճախակի հրավիրում է հանդիպումների: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն:
Ակտիվ շրջանառվում էր այն հարցը, թե Ժառանգության կողմից իրականացվող միջոցառումները Եռյակից առանձնանալու նախանշաններ են, թե ոչ: Այս հարցին «քաղաքացիական ժողովներից» հետո ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեջբերեմ. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցի պատասխանը տվել է, նման նպատակ դրված չէ: Ուղղակի մեզ միասնական օրակարգ է պետք, չեմ կարծում, որ մեր գործողությունները պառակտիչ մոտեցում են, այլ հակառակը՝ ժողովրդի որոշակիորեն մոբիլիզացիոն գործընթացներ»:
Նման խոստովանություն, թե Եռյակը չունի միասնական օրակարգ, մենք արդեն նախկինում ականատես եղել ենք:
Չնայած նրան, որ ոչ իշխանականներն ամեն կերպ քողարկում են առկա տարաձայնությունները, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի և առհասարակ ժառանգության ասուլիսիներից դա բացահայտ երևում է: 
Պետք է ընդգծել նաև, որ ոչ իշխանականներն արդեն ասուլիսների միջոցով են փորձում միմյանց ինչ-որ բաներ հասկացնել: Կարծում եմ, որ հրապարակային մեղադրանքների փոխարեն կարելի է նստել կլոր սեղանի շուրջ և քննարկել բոլոր այն ներքին խնդիրները, որոնց մասին խոսվում է հարցազրույցների և ասուլիսների ժամանակ:

Եռյակում այդպես էլ միասնական օրակարգ չհաստատվեց:
Օրերս տեղի ունեցան Ժառանգություն կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովները` դեկտեմբերի 5-ին Երևանում, դեկտեմբերի 6-ին Գյումրիում և Վանաձորում: Ժողովի ընթացքում տարբեր ելույթներով հանդես եկան ինչպես Ժառանգության անդամներն ու խմբակցության պատգամավորները, այնպես էլ որոշ քաղաքացիներ: Հիմնական ելույթների մեսիջներն ուղղված էին ներքաղաքական խնդիրներին և Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը:
Ինչևիցե, քաղաքացիական ժողովի ավարտից հետո Ժառանգության ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր նաև Եռյակի ներքին խնդիրներին: Նա նշել էր, որ Եռյակը չի սպառվել և ունի հեռանկար, բայց միևնույն ժամանակ ունի նաև մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն, որը ենթադրում է նաև քաղաքացիական ուժերի ներառում, որոշումների մեխանիզմի հայտարարություն և այն, թե որն է իրենց նպատակը, որոնք են միջոցները: Հովհաննիսյանը նաև խոսեց Եռյակի լիդերների հանդիման անհրաժեշտության մասին. «Մինչև դա չեղավ, չենք կարող ասել, որ կա ամբողջական օրակարգ, և չկա ամբողջական շարժում: Դրա համար անհրաժեշտ է, որ ղեկավարները հանդիպեն, որոշեն և ներկայացնեն ժողովրդին այդ միացյալ օրակարգը»:
Ըստ Ժառանգության ղեկավարի՝ նա Եռյակի ղեկավարներին հաճախակի հրավիրում է հանդիպումների: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բնական է, որ քաղաքական գործընկերները, նույնիսկ եթե ունենան տարաձայնություններ, պիտի հաղորդակցության խողովակները բաց պահեն:
Ակտիվ շրջանառվում էր այն հարցը, թե Ժառանգության կողմից իրականացվող միջոցառումները Եռյակից առանձնանալու նախանշաններ են, թե ոչ: Այս հարցին «քաղաքացիական ժողովներից» հետո ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեջբերեմ. «Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցի պատասխանը տվել է, նման նպատակ դրված չէ: Ուղղակի մեզ միասնական օրակարգ է պետք, չեմ կարծում, որ մեր գործողությունները պառակտիչ մոտեցում են, այլ հակառակը՝ ժողովրդի որոշակիորեն մոբիլիզացիոն գործընթացներ»:
Նման խոստովանություն, թե Եռյակը չունի միասնական օրակարգ, մենք արդեն նախկինում ականատես եղել ենք:
Չնայած նրան, որ ոչ իշխանականներն ամեն կերպ քողարկում են առկա տարաձայնությունները, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի և առհասարակ ժառանգության ասուլիսիներից դա բացահայտ երևում է: Պետք է ընդգծել նաև, որ ոչ իշխանականներն արդեն ասուլիսների միջոցով են փորձում միմյանց ինչ-որ բաներ հասկացնել: Կարծում եմ, որ հրապարակային մեղադրանքների փոխարեն կարելի է նստել կլոր սեղանի շուրջ և քննարկել բոլոր այն ներքին խնդիրները, որոնց մասին խոսվում է հարցազրույցների և ասուլիսների ժամանակ:

Տիգրան Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին