▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ էլ տակն ենք մտել․ով մեր երեխեքի հարցը լուծի՝մեր գլխին տեղ ունի.Արսեն Ղուկասյան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հանդես է եկել հայտարարությամբ: «Ծնողներին, հարազատներին խնդրում եմ ժամը 14:00​-ին հավաքվել Կառավարության շենքի մոտ. պայմանավորվածություն ունեմ ժամը 15:30​-ին հանդիպելու վարչապետի հետ: Կորոշենք՝ ովքեր են մտնելու: Ով ունի հրատապ հարց, կտա, պատասխանները կլսի»,- ասաց նա:

«Ես միշտ ասել եմ՝ մենք ո՛չ 17-ի, ո՛չ վարչապետի կողմնակիցը չենք, մերը՝ մեր երեխեքի պահանջն ա. ով էդ հարցը կլուծի՝ մեր գլխին տեղ ունի: Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ շալակը, ո՛չ էլ տակն ենք մտել»,- հայտարարեց Ղուկասյանը՝ ներկայացնելով, թե համապատասխան մարմինների կողմից ինչ աշխատանք է կատարվել մինչև այսօր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին