▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի այլ քաղաքում չկա այնքան արև ու ջերմություն, որքան Երևանում. Նարինե Մանուկյան

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ Ֆեյսբուքյան հարցազրույց «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանի հետ

-Նարինե, ի՞նչ է Ձեզ համար Երևանը։
-Երևանն ինձ համար մեծ տուն է:Տունը, որում ապրում եմ, իմ փոքր տունն է, իսկ Երևանն իմ մեծ տունն է, որի կենտրոնում ծնվել եմ, մեծացել, սովորել, սիրել ու ընտանիք եմ կազմել։ Աշխարհի այլ քաղաքներում էլ պատիվ եմ ունեցել լինել, բայց ոչ մի այլ քաղաքում ու երկրում չկա այսքան արև, չկա այսքան ջերմություն, որն էլ անսահման կարոտում եմ, երբ հեռու եմ լինում Երևանից: 
Ուզում եմ նշել, որ այսօր, ի տարբերություն այլ տարիների, շատ բան է արվում, որ քաղաքը հավասարապես արևոտ ու մատչելի դառնա նաև այն մարդկանց համար, ում համար կենսական նշանակություն ունի մայրաքաղաքի մատչելիությունը։ Հուսով եմ, որ տարիների ընթացքում մեր չքնաղ Երևանը կդառնա էլ ավելի մատչելի առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար։

-Ո՞րն է Երևանում Ձեր ամենասիրելի անկյունը։
-Երևանում ավելի շատ Կենտրոնն եմ սիրում, որտեղ ծնվել ու ապրում եմ։ Չնայած բոլոր թաղամասերն էլ օր օրի գեղեցկանում են, բայց Կենտրոնն իմ հիշողությունների անկյունն է։ Ամեն փողոցի, սրճարանի, անկյան հետ մի վառ հիշողություն ունեմ։

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը։
-Երևանիս տոնը սիրում եմ շատ,քանի որ դա բոլորիս տոնն է։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ բոլոր երևանցիներն էլ հավասար կտոնեն այս օրը։ Համոզված եմ, գալու է այդ օրը, քանի որ մեկնարկն արդեն տրված է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին